13:31 15 փետրվարի, 2016Երեկ շատ երկրներում տոնում էին Սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի օրը: Քիմ Քարդաշյանի եղբայր Ռոբը որոշել է շքեղ նվեր մատուցել իր ընկերուհուն՝ 27-ամյա Բլեք Չայնային:
Նվերի մասին հենց ինքը Չայնան է պատմել՝ իր սոցցանցի էջում հրապարակելով մի տեսագրություն, որտեղ ցույց է տալիս այն հսկայական նկարը, որը նրան նվիրել է Ռոբը: Նկարի վրա փորագրված են Ջոն Լեջենդի The Beginning-ի երգի բառերը:

Ռոբը նաեւ ընկերուհուն հարյուր ալ կարմիր վարդեր է նվիրել:
Դե, ինչ կարող ես ասել՝ սեր է ...
Աղբյուրը՝ TMZ