17:12 15 փետրվարի, 2016Քանյե Ուեսթի շնորհիվ Ջեյ Զիի Tidal ծառայությունը առաջին տեղն է զբաղեցրել AppStore–ում: Այս մասին գրել է 38-ամյա ռեփ երգիչն իր Twitter–ում: Օրերս Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում իր հավաքածուի ցուցադրության ժամանակ երաժիշտը ներկայացրել է իր The Life of Pablo նոր ալբոմը:

Նոր ալբոմի թողարկումը ուղեկցվել էր Քանյե Ուեսթի կողմից թվիթների շարանով, որոնցում նա իր բոլոր բաժանորդներին կոչ էր անում ներբեռնել հավելվածը
«Բոլոր երաժշտասերներին խնդրում եմ՝ բաժանորդագրվեք Tidal–ին: Ես որոշել եմ, որ իմ ալբոմը եւս մեկ շաբաթ չեմ թողարկի: Խնդրում եմ բաժնորդագրվեք Tidal-ին»,- գրել էր Ուեսթը:

Ակնկալվում էր, որ Ուեսթն իր ալբոմը կթողարկի իր պաշտոնական կայքում, բայց մեկ շաբաթ ուշացումից հետո թողարկումն արվել է մի հավելվածում, որի սեփականատերը Ջեյ Զին է: