Հայ զինվորը կարողացավ միավորել ամբողջ աշխարհը հանուն իր սիրելիի

16:04   15 փետրվարի, 2016

Սերն այն զգացմունքն է հանուն որի արժե դիմել ցանկացած խենթության: Ճիշտ են ասում, որ եթե մարդ ցանկանա, ամեն ինչ էլ կարող է անել իր սիրուն հասնելու համար:

Այսպես վարվեց նաեւ Հայոց բանակի զինվոր Խաժակ Մաջարյանը:

Պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց, գրեթե, մի քանի ամիս առաջ` Խաժակը Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում տեսել էլ մի աղջկա` Աչերին: Աղջիկը միանգամից դուր էր եկել Խաժակին: Տղան Աչերին արել էր ընկերության առաջարկություն, սակայն մերժում էր ստացել նրանից:

Եվ ահա, թե ինչ է մտածել սիրահարված երիտասարդը:  

Լինելով ծառայության մեջ` նա մեծ դժվարությամբ, բայց իր ընկերների օգնությամբ  կարողացավ միավորել ամբողջ աշխարհը Աչերի համար: Տեսեք, թե աշխարհի քանի երկրների երիտասարդներ են միացել իրականացելու այս գեղեցիկ սիրո առաջարկությունը.

Հաջողություն ենք մաղթում սիրահարված զինվորին եւ դիմում Աչերին` Նա քեզ սիրում է, տուր նրան այդ հնարավորությունը:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE