Երիտասարդի դաժան կատակը՝ Վալենտինի օրը

22:32   15 փետրվարի, 2016

Վալենտինի օրը «կամուսնանա՞ս ինձ հետ», «կդառնա՞ս իմ կինը», «արի ամուսնանաք» արտահայտությունները բավականին հաճախ հնչողն ու ամենասպասված են, իսկ «թեյ կպատրաստե՞ս ինձ համար»-ը՝ հազիվ թե։ Սակայն 24-ամյա Բրեդ Հոլմսը որոշել է սիրահարների օրը կատակել եւ իր 22-ամյա ընկերուհուն՝ Ջեննի Դեւիսին, հենց այսպիսի առաջարկ արել՝ մատանու փոխարեն թեյի տոպրակ դնելով սպիտակ տուփի մեջ։

«Փոքր-ինչ հուզվում եմ, տուր ինձ ձեռքդ։ Գիտես, որ քո շնորհիվ ես ամենաերջանիկ տղամարդն եմ։ Դողում եմ, բայց մի հարց պետք է տամ՝ (եւ այդ պահին գրպանից հանելով սպիտակ տուփը) թեյ կպատրաստե՞ս ինձ համար»,- հարցնում է տղան՝ բարկացնելով Ջեննին, որը սրտատրոփ եւ հուզված սպասում էր այդքան բաղձալի «արի ամուսնանաք»-ին։

Տղայի խոսքով՝ 20 րոպե անց զայրացած կինը ներել ու կատարել է ընկերոջ խնդրանքը։

Նշենք, որ չնայած հոլովակը երեկ է հրապարակվել Բրեդի Facebook-յան էջում՝ այն արդեն դիտել են 9 միլիոն անգամ։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE