12:09 16 փետրվարի, 2016Երեկ՝ Նյու Յորքում իր Yeezy հավաքածուի ցուցադրությունից մի քանի օր անց, Քանյե Ուեսթը հայտնել է, որ 53 մլն դոլարի պարտք ունի (ռեփ երգչի կարողությունը գնահատվում է 100 մլն):

38-ամյա երաժիշտը դիմեց Facebook –ի հիմնադիր Մարք Ցուկերբերգին՝ խնդրելով 1 մլրդ դոլար ներդնել Քանյե Ուեսթի ծրագրերում:
Ինչպես գրում է TMZ–ը, 53 մլն դոլարը այն գումարն է, որը երգիչը ներդրել էր նորաձեւության ու երաժշտության մեջ: Միայն իր երեք հավաքածուների ստեղծման համար Քանյեն 40 մլն դոլար է ծախսել:
Պարզվում է, որ Nike-ի հետ համագործակցությամբ ստեղծված կոշիկի առաջին հավաքածուի բոլոր ծախսերն ու ներդրումները միայն Քանյեն էր արել:

Բայց Forbes –ը հայտնում է, որ Քանյեն շատ արագ կվերադարձնի իր բոլոր գումարները, քանի որ 2014 թ . նա 30 մլն էր վաստակել, իսկ 2015-ին՝ 22 մլն: