08:40 16 փետրվարի, 2016Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության 58-րդ արարողությունը, որի ընթացքում հայտարարում են երաժշտության աշխարհի լավագույններին:
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը Գրեմմի է ստացել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում:
Շիրանից ու նրա Thinking Out Loud երգից բացի, այդ անվանակարգում ներկայացված էին նաեւ Քենդրիկ Լամարը՝ Alright երգով ու Թեյլոր Սվիֆթը՝ Blank Space-ով:
24-ամյա երգչին մրցանակը հանձնել է «Գրեմմիի» 25-ակի դափնեկիր սոուլ երգիչ Սթիվի Ուանդերը:
Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» է ստացել «1989» ձայնասկավառակի համար։
Քենդրիկ Լամարը ստացել է 4 «Գրեմմի»: Նա առաջադրված էր 11 անվանակարգերում: Լամարը հաղթել է «լավագույն ռեփ երգ» ու «ժանրային լավագույն կատարում» անվանկարգերում Alright երգի համար: Նա նաեւ պարգեւատրվել է այդ նույն ալբոմի These Walls երգի համար, որի ձայնագրությանը մասնակցել են Բիլալը, Աննա Ուայզն ու Thundercat–ը: Բացի դրանից, ռեփ երգիչը Թեյլոր Սվիֆթի հետ կիսել է պարգեւը՝ Bad Blood երաժշտական տեսագրության համար:
«Լավագույն դուետ» անվանակարգում «Գրեմմի» ստացել են Մարք Ռոնսոնն ու Բրունո Մարսը՝ Uptown Funk երգի համար։
«Լավագույն պարային երգ» անվանակարգում՝ Skrillex and Diplo ու Ջասթին Բիբերը՝ Where Are Ü Now հիթի համար։
«Լավագուն ռոք ալբոմ» անվանակարգի հաղթող է ճանաչվել Muse-ը՝ Drons.ալբոմի համար
«Լավագույն R&B երգ»՝ The Weeknd - Earned it
Աղբյուրը՝ Just Jared