12:20 16 փետրվարի, 2016Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի հյուրընկալող երկիր Շվեդիան սկսել է նախապատրաստական աշխատանքները, եւ մրցույթի մասնակիցներն ու երկրպագուները արդեն հնարավորություն ունեն տեսնել, թե ինչպիսին է լինելու բեմի դիզայնն այս տարի։
Շվեդիայի հանրային հեռուստաընկերությունը մրցույթի YouTube-յան ալիքում հրապարակել է կարճ հոլովակը, որը ցուցադրում է բեմի դիզայնը եւ դահլիճը։
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2016–ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին: