Քիմ Քաշքաշյանը Grammy է շահել

10:12   11 փետրվարի, 2013

Համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քաշքաշյանը արժանացել է Grammy մրցանակի` «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում, ալտի համար երաժշտության համար:

Նրա հետ միասին այդ անվանակարգում ներկայացված են եղել Անդրաս Շիֆը (Bach: Das Wohltemperierte Clavier), Ժորի Վինիկուրը (The Complete Harpsichord Works Of Rameau), Կլաուդիո Կրուզը (Gál & Elgar: Cello Concertos) եւ Հանսյորգ Ալբրեխտը (Holst: The Planets):

Հիշեցնենք, որ Grammy-ի հոբելյանական 55-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին:



© NEWS.am STYLE