Ռոբ Քարդաշյանը 35 հազար դոլար է վճարել ընկերուհու ադամանդյա փոշով նկարի դիմաց

15:05   16 փետրվարի, 2016

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Սիրահարների օրը Քիմ Քարդաշյանի եղբայր Ռոբ Քարդաշյանը շքեղ նվեր է արել իր ընկերուհուն՝ 27-ամյա Բլեք Չայնային

Նվերի մասին աղջիկն էր պատմել՝ իր սոցցանցում հրապարակելով մի տեսագրություն, որտեղ ցույց է տալիս մի հսկայական նկար, որը իրեն Ռոբն է նվիրել: Նկարի վրա փորագրված է Ջոն Լեջենդի The Beginning երգի բառերը: Ռոբը նաեւ իր սիրելիին հարյուր ալ կարմիր վարդեր էր նվիրել:

Ինչպես գրում է TMZ-ը, նկարի հեղինակը Թոնիա Քալդերոնն է: Նկարչուհուց երկու օր է պահանջվել, որպեսզի ստեղծի այս արվեստի գործը, որի համար Ռոբը նրան 35 հազար դոլար է վճարել: Այդ գինը պայմանավորված է նրանով, որ նկարի վրա փորագրված բառերը ադամանդյա փոշով են ծածկված: 



© NEWS.am STYLE