15:35 16 փետրվարի, 2016Քիմ Քարդաշյանը իր Twitter–ում հրապարակել է մի զվարճալի տեսագրություն իր դստեր՝ Նորթի հետ: Հոլովակում 35-ամյա հայուհու դուստրը մուշտակով է. այն նույն մուշտակով, որով նախանցած օրը մոր հետ զբոսնում էր Նյու Յորքում:
«Այլեւս ոչ մի լուսանկար»,- բղավում է Նորթը:
Ավելացնենք, որ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության 58-րդ արարողությունը, իսկ Քիմ Քարդաշյանը իր Twitter–ում հրապարակել էր լուսանկարներ՝ «Գրեմմիի» մեկ նախորդ տարիների արարողություններից:
2009 թ. Քիմը E! հեռուստաալիքի համար վարել էր «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը: Ավելի վաղ հեռուստաաստղի կայքում երկու լուսանկար էր հայտնվել՝ մեկում Քիմը նստած է հանդերձարանում ու պատրաստվում է բեմ դուրս գալուն, իսկ մյուսում բարձրախոսով կանգնած է ու սպասում է արարողությանը ժամանող հյուրերին:
