Անհամբեր սպասում եմ. Գեւորգ Մարտիրոսյանը՝ «Ֆուլ Հաուսում» նկարահանվելու մասին

13:44   16 փետրվարի, 2016

Հայտնի երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը, որը շատ շուտով նկարահանվելու է «Ֆուլ Հաուս» հայտնի սիթքոմում, դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հետ նոր լուսանկար է հրապարակել Facebook-յան իր էջում՝ մեկնաբանության մեջ ավելացնելով. «Անհամբեր սպասում եմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLEզրուցել էր Մարինկայի հետ՝ պարզելու, թե որքանով է սերիալային դերասանուհին հարմարվել իր նոր կերպարին.

«Նկարահանումները, դեռեւս, չեն սկսվել, բայց կերպարիս մասին կարող եմ ասել, որ շատ աշխույժ աղջիկ է, որն ապրում է ազատ: Շատ եմ հավանել այս հերոսուհուն, թեեւ դեռեւս չեմ խաղացել նրան»,- նշել էր Մարինկան։



© NEWS.am STYLE