11:32 17 փետրվարի, 2016Մի քանի օր առաջ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, ընկերության հետ պայմանագիր է ստորագրել: Խոսքը մի քանի միլիոն դոլարանոց գործարքի մասին է, որով Քայլին պետք է դառնա ապրանքանիշի նոր դեմքը: Սակայն այդ բոլոր գործարքները լրջորեն զայրացրել են Քանյե Ուեսթին, որը իր Twiiter–ում բարկացած «հարձակվել էր» մարզական հագուստ ու կոշիկ արտադրող հանրահայտ ընկերության վրա: «1000 տոկոսով եմ ասում, որ Kylie Puma անունով երբեք ոչինչ չի թողարկվի: Դա իմ ընտանիքի մենաշնորհն է: Քայլին 1000 տոկոսով Yeezy–ի թիմից է»,- տեղեկացրել էր 38-ամյա ռեփ երգիչն իր բաժանորդներին:

Սակայն Քարդաշյան- Ջեներ ընտանիքում կարծես ամեն ինչ այդքան հարթ ու համերաշխ չէ, որքան թվում է: Ըստ երեւույթին, Քայլին ուզում է դառնալ ընտանիքի միակ անդամը, որը կդավաճանի ընտանիքի նորաձեւությանը ու կհրաժարվի Ուեսթի արտադրանքից՝ համագործակցելով Puma –ի հետ (ինչպես Ռիհաննան):

Ըստ ընկերության ներկայացուցչի՝ հենց Քայլին է ներկայացնելու իրենց ապրանքանիշը:
«Քայլին կդառնա ապրանքանիշի «դատապաշտպանը», սա նշանակում է, որ նա պարտավոր չէ անընդհատ մեր կոշիկն ու մեր հագուստը հագնել, նա ընդամենը պետք է ժամանակ առ ժամանակ ներկայացնի մեր որոշ արտադրատեսակներ»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ Daily Mail