Ինչպես ուշադրություն գրավել կարմիր գորգուղու վրա. Քիմ Քարդաշյանը անկեղծ լուսանկարներ է հրապարակել

12:03   17 փետրվարի, 2016

Քիմ Քարդաշյանը, ըստ երեւույթին, երեկվա «Գրեմմի» արարողության ազդեցության տակ, որոշել է խորհուրդ տալ կարմիր գորգուղով անցնող աստղերին:

Երեկ կարմիր գորգուղով անցնող աստղերը բավականին համեստ տեսքով էին, գուցե միայն Լեդի Գագան էր ինչպես միշտ բարձունքի վրա՝ հայտնվելով Դեւիդ Բոուիի կերպարով: Ինչեւէ, 35-ամյա հեռուստաաստղը kimkardashianwest.com կայքում հրապարակել է երկու լուսանկար, որոնք մի քանի տարվա վաղեմություն ունեն: Այդ լուսանկարներից պարզ է դառնում, թե ինչու է Քիմը միշտ ուշադրություն կենտրոնում:

Ի դեպ, վերջերս Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությանը Քիմը նույն հնարքի օգնությանն էր դիմել:



© NEWS.am STYLE