Հմայիչ Քենդալ Ջեները՝ Calvin Klein–ի գովազդարշավում

14:04   17 փետրվարի, 2016

Քենդալ Ջեները արդեն մի տարի է Calvin Klein–ի մոդելն է: Աղջիկը, ինչպես հայտնի է, պայմանագիր էր կնքել ապրանքանիշի հետ 2015–ի մարտին: 20-ամյա մոդելն այս անգամ մասնակցել է ապրանքանիշի հերթական գովազդարշավին:

Քենդալը սեւ ներքնազգեստով լուսանկարվել է երկու տղամարդ մոդելների հետ:

«Ես ուժեղ եմ»,- սա է գովազդարշավի կարգախոսը:

Հիշեցնենք, որ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգի վերջերս կայացած գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության ընթացքում Քենդալ Ջեներից հետ պոդիում էին բարձրացել Ջորդան Դանը, Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Քարլի Քլոսը, Լիլի Օլդրիջը եւ այլ մոդելներ:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE