Սիան՝ Ջեյմս Քորդենի «ավտոմոբիլային կարաոկեում»

15:35   17 փետրվարի, 2016

Ջասթին Բիբերի հետ երեկվա գլուխգործոցից անմիջապես հետո Ջեյմս Քորդենը իր «ավտոմոբիլային կարաոկե » շոուին մասնակցելու է հրավիրել երգչուհի Սիային:

Երեկ Քորդենն ու Ջասթինը կարաոկե էին երգում «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության ճանպարհին:

Բայց շոուն հաջողվեց նաեւ 40-ամյա երգչուհու հետ, որը ինչպես միշտ կեղծամով էր: Ի դեպ, երգչուհին բացատրել է, թե ինչու է կեղծամ հագնում:

«Ես կեղծամ եմ դնում ու դեմքս ծածկում եմ՝ ցույց տալով, որ ես ունեմ իմ անձնական տարածքը, որը չեմ ուզում որեւէ մեկը խախտի: Հենց ես հաջողության հասա որպես երգչուհի, ինձ սկսեցին հոգնեցնել պապարացիներն ու մյուսները: Ես հարբեցող էի ու թմրամոլ, հենց ես հրաժարվեցի այդ բոլոր հիմարություններց, ես գիտակցեցի, որ այլեւս չեմ ուզում հայտնի լինել: Եվ ես որոշեցի թաքցնել դեմքս ու կեղծամ հագնել: Ժամանակին շոուբիզում ոչ ոք իրեն այսպես չէր պահում, անձի առեղծվածը ինչ-որ չափով պահպանվում էր: Իսկ հիմիկվա աստղերը քիչ է մնում ատամնաբույժի բազկաթոռից էլ իրենց լուսանկարները հրապարակեն»,-ասել է երգչուհին:

Սիան կատարել է Chandelier, Elastic Heart, Alive երգերը ու Ռիհաննայի ( ի դեպ, այն հենց ինքն է գրել) Diamonds երգը:

Բացի ամենայնից՝ Սիան ցույց է տվել նաեւ երկու ձեռքով 12 ձու բռնելու իր հմտությունը: Դիտենք

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE