Ռիհաննան սկանդալ է բարձրացրել ու ձախողել «Գրեմմիի» փորձը. նոր մանրամասներ, թե ինչու երգչուհին ներկա չէր արարողությանը

16:15   17 փետրվարի, 2016

Օվկիանոսի մյուս կողմում կարծես նոր սկանդալ է հասունանում:

«Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ Ռիհաննան պետք է ելույթ ունենար ու կատարեր Kiss It Better երգը, սակայն 27-ամյա երգչուհին այդպես էլ չէր ներկայացել: Իսկ նրա ներկայացուցիչն էլ հայտնել էր, որ Ռիհաննան հիվանդացել է: Ռիհաննան եկել էր փորձի, բայց իրեն վատ էր զգացել, որից հետո գնացել էր բժշկի, որն էլ երգչուհուն արգելել էր ելույթ ունենալ այդ վիճակում: Ռիհաննային ձայնալարերի խնդիրների պատճառով երկու օր արգելել էին երգել:

Սակայն, ինչպես պարզել է TMZ կայքը, իրականում Ռիհաննայի փորձն ավելի քան հաջող էր անցել, ու ձայնի հետ ոչ մի խնդիր նա չուներ: Բանն այն է, որ երգչուհին դժգոհ էր իր փորձից ու դժգոհություն էր հայտնել իր հետ աշխատող թիմից: Հետո, ինչպես հայտնում են ականատեսները, Ռիհաննան սկանդալ էր բարձրացրել, սկսել էր բղավել ու ասել, որ ելույթ չի ունենա:

 

 

 



© NEWS.am STYLE