Եվրատեսիլ 2016. Վրաստանի երգն արդեն պատրաստ է (տեսանյութ)

13:43   17 փետրվարի, 2016

Մոտ երկու ամիս առաջ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Եվրատեսիլ 2016–ին Վրաստանը կներկայացնեն Նիկա Քոչարովն ու Young Georgian Lolitaz խումբը: Այնուհետեւ խումբը հայտարարեց, որ աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտները կարող են երգեր գրել եւ ուղարկել իրենց: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում լավագույն հինգ երգերից պետք է ընտրվեր մեկը, որն էլ հենց կհնչեր Ստոկհոլմի բեմում. ի դեպ, բեմի դիզայնն արդեն ներկայացվել է մրցույթի երկրպագուների դատին:

12-օրյա քվեարկության արդյունքներն արդեն պատրաստ են: Եվրատեսիլ 2016-ին Վրաստանի պատվիրակները կերգեն «Midnight Gold» («Կեսգիշերային ոսկի») երգը:

 

Նշենք, որ ռոքնռոլ ժանրում ստեղծագործող Young Georgian Lolitaz–ը (խմբի անդամներն են՝ մենակատար, կիթառահար՝ Նիկա Քոչարով, թմբակահար՝ Դիմա Հովհաննեսյան, բաս կիթառահար՝ Գիա Լաշվիլի, ստեղնաշարահար՝ Նիք Դավիթաշվիլի) միայն տղաներից կազմված առաջին խումբն է, որը կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլ մրցույթին: 

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE