Եվրատեսիլ 2016. Իվետա Մուկուչյանի երգի պրեմիերան մինչեւ շաբաթվա վե՞րջ կլինի

15:31   17 փետրվարի, 2016

Վերջին երկու օրերին եվրատեսիլյան նորությունների պակաս չի զգացվում: Երեկ հյուրընկալող երկիր Շվեդիան հրապարակել էր կարճ հոլովակ, որը ցուցադրում էր, թե ինչ տեսք եւ դիզայներական լուծումներ կունենա Եվրատեսիլ 2016-ի բեմը: Այնուհետեւ հնարավորություն ունեցանք լսելու եւ գնահատելու Վրաստանի ներկայացուցիչների՝ Նիկա Քոչարովի եւ Young Georgian Lolitaz խմբի եվրատեսիլյան երգը, որը կոչվում է «Midnight Gold» («Կեսգիշերային ոսկի»): Իսկ այժմ հերթը մեր պատվիրակի՝ Իվետա Մուկուչյանի երգի պրեմիերայինն է, որին այդքան սպասում են հայ հեռուստադիտողն ու օգտատերերը:

Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Instagram–ում նոր լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել՝ ակնարկելով, որ մեր երգի պրեմիերան կլինի մինչեւ շաբաթվա վերջ:

«Այո, այս կիրակի մենք վերսկսում ենք Եվրատեսիլի օրագրերը, եւ անպայման մինչեւ շաբաթվա վերջ նորություններ կունենաք»,- գրել է Գոհարը:

Ավելացնենք, որ փետրվարի սկիզբ Իվետան նույնպես ձայնագրման ստուդիայում արված լուսանկար էր տեղադրել Facebook-ում եւ գրել`«Մի քանի օրից»՝ ավելացնելով #Eurovision #Eurosong #IvetaMukuchyan #Armenia #ESC2016 հեշթեգերը:

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE