21:04 17 փետրվարի, 2016Կայացավ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ Ավրաամ Ռուսոյի եւ Սոգդիանայի «Нет невозможного» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան: YouTube-ում հայտնված այս գեղեցիկ ստեղծագործության հեղինակներն են Օլեսիա Օսենինան եւ նրա ամուսինը`Տարաս Պանենկոն, իսկ ռեժիսորը Ժոռ Մելոյանն է:

Նշենք, որ տեսահոլովակը ստեղծվել է Հայաստանում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, եւ NEWS.am STYLE-ը բացառիկ իրավունքով ներկա էր եղել տեսահոլովակի նկարահանմանը, կարողացել էր պարզել երգիչների համագործակցության մանրամասներն ու տեսահոլովակը Երեւանում նկարահանելու պատճառները:

Ի դեպ, օրեր առաջ Ավրաամ Ռուսոն ներկայացրել էր եւս մեկ տեսահոլովակ՝ «Իմ աշխարհ» գեղեցիկ երգի հիման վրա: Սա երգչի՝ Հայաստանում նկարահանված եւ հայալեզու առաջին տեսահոլովակն էր: