Նոր բյութի թրենդ. մազերի «թաքնված դաջվածք»

21:33   17 փետրվարի, 2016

2016-ը նոր միտումներ է թելադրում ոչ միայն հագուստի, կոշիկների, աքսեսուարների եւ գույների ընտրության հարցում, այլեւ սանրվածքի:

Բրիտանացի հայտնի մոդել Կարա Դելեւինի «թեթեւ ձեռքով» լայն տարածում է գտնում մի նոր բյութի թրենդ՝ մազերի «թաքնված դաջվածք»: Այսօր աղջիկները վարսավիրանոց են գնում ոչ թե սանրվածքը փոխելու, այլ պարանոցի հատվածում գեղեցիկ դիզայնով կամ պատկերով դաջվածք սափրելու:

Instagram-ում #hiddenhairtattoos հեշթեգով կգտնեք բազմաթիվ աղջիկների, որոնք արդեն թաքնված դաջվածք ունեն:

Նշենք, որ այս նոր միտումը, ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս ոչ միայն համարձակներին, այլեւ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ աշխատանքի) միշտ պարտավոր են զերծ մնալ նման փոփոխություններից:

Դե ինչ, աղջիկներ, եթե ձեզ դուր եկավ այս նոր միտումը, շտապեք մոտակա վարսավիրանոց:

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE