NEWS.am STYLE-ն այս անգամ որոշել էր ներկայացնել հայ աշակերտուհիների look-երը: Կարծում ենք` շատերին է հետաքրքրում, թե ինչ տեսքով են դպրոց գնում այսօրվա դպրոցականները: Կարող ենք ասել, որ ի տարբերություն մի շարք երկրների աշակերտուհիների` հայ աշակերտուիները դպրոց գնում են առանց շպարի եւ ճոխ հանդերձանքի:
Մեր աշխատանքն իրականացնելիս հաճախ մոտենում էինք աղջիկների` ճշտելու արդյո՞ք նրանք դպրոցում են սովորում: Հետաքրքիր է, որ մի քանի դեպքերում պարզ դարձավ, որ որոշներն արդեն ուսանողուհիներ են:
Ամեն դեպքում, նրանց look-երն էլ լուսանկարեցինք: Արդյունքը` մեր ֆոտոռեպորտաժում: Դե, փորձեք կռահել` ներկայացված լուսանկարներում ովքեր են աշակերտներ, ովքեր` ուսանողներ:
Սյունե Առաքելյան