Քանյե Ուեսթ. Իմ ոխերիմ թշնամին ես ինքս եմ

12:31   18 փետրվարի, 2016

Քանյե Ուեսթն իր Twitter–ում դարձյալ գոհարներ է շաղ տվել՝ փիլիսոփայելով իր «ես»-ի թեմայով:

«Իմաստուն մարդը պետք է լինի հնազանդ, որպեսզի գիտակցի, որ ինքը սխալվել է ու պետք է բավականաչափ իմաստուն լինի, որպեսզի փոխի իր տեսակետը նոր տեղեկության հիման վրա: Ես մի քանի օր շարունակ տարբեր թվիթներ եմ տեղադրել (ակնարկ Թեյլոր Սվիֆթին), որոնց մասին զղջում եմ:

Իմ ոխերիմ թշնամին միշտ էլ իմ «ես»-ն է եղել: Միակ մեծությունը աստծուն է պատկանում, ես հաճախ եմ սահմաններն անցնում, երբ գրում եմ իմ մեծության մասին։

Ռեփերները տարբեր են լինում ու մարդկանց տարբեր տեսակի ռեփերներ են դուր գալիս: Նրանցից յուրաքանչյուրը լավն է ինքն իր ոճի մեջ: Ես չեմ հավակնում ռեփի թագավորի գահին»,- խոստովանել է Քանյեն:



© NEWS.am STYLE