Քանյե Ուեսթը` նոր սկանդալի կենտրոնում ռեփերը վիրավորել է Թեյլոր Սվիֆթին

10:09   18 փետրվարի, 2016

Քանյե Ուեսթը նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ավելի ճիշտ սկանդալներն են նորից գտել Քանյե Ուեսթին: Անցած շաբաթ Քանյե Ուեսթը Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացրել էր իր հագուստի հավաքածուն: Շնորհանդեսը անցնում էր նրա նոր ալբոմի երգերի ներքո: Այս ալբոմի երգերը նա ամբողջությամբ կատարեց ցուցադրության հաջորդ օրը՝ Saturday Night Live շոուի ժամանակ:

Ինչպես գրում է New York Post–ը, լրագրողների ձեռքին հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ լսվում է,թե ինչպես է 38-ամյա ռեփ երգիչը Թեյլոր Սվիֆթին անվանում «կեղծ» (բառացի՝ կեղծ հետույք), նաեւ բղավում է մարդկանց, որոնք նրա հետ մի սենյակում են գտնվում՝ ասելով. «Հանգիստ թողեք ինձ»:

«Ես 50 տոկոսով ավելի շատ ազդեցություն ունեմ մարդկանց վրա, քան Սթենլի Քուբրիկը, Պետրոս առաքյալը, Էսկոբարն ու Պիկասոն: Մոտակա 1000 տարիներին՝ հաստատ»,- հայտարարել է Ուեսթը:

Հայտնում են, որ Քանյեի բարկության պատճառն այն էր, որ շոուից կես ժամ առաջ կազմակերպիչները կիսով չափ կրճատել են երգչի ելույթին հատկացված ժամանակը՝ չափազանց «էքսպրեսիվ» լիրիկայի պատճառով:



© NEWS.am STYLE