Քայլի Ջեները պայմանագիր է ստորագրել Puma–ի հետ՝ չնայած Քանյե Ուեսթի դժգոհությանը

13:34   18 փետրվարի, 2016

Puma–ի հետ Քանյե Ուեսթի պարզաբանումները ավարտվել են նրանով, որ ընկերությունը պայմանագիր է ստորագրել Քայլի Ջեների հետ, որը ապրիլին հերթական ցուցադրության ժամանակ կներկայացնի ապրանքանիշի հագուստը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները հայտնվել էր ապրանքանիշի ու Քանյե Ուեսթի պարզաբանումների կենտրոնում: Խոսքը մի քանի միլիոն դոլարի պայմանագրի մասին էր, որով Քայլին պետք է դառնա ապրանքանիշի դեմքը: «1000 տոկոսով եմ ասում, որ երբեք Kylie Puma անունով որեւէ բան չի թողարկվի: Քայլին 1000 տոկոսով Yeezy–ի թիմից է», -վերջերս գրել էր ռեփերը իր Twitter-ում:

Սակայն Քայլին ու ապրանքանիշի ներկայացուցիչները այլ տեսակետ ունեին, ու նրանք գտել են լուծում, որը չի խանգարի Adidas–ի հետ Ուեսթի համագործակցությանը:

Ընկերության ներկայացուցիչը ավելի վաղ հաստատել էր, որ Քայլին ներկայացնելու է իրենց ապրանքանիշը:

«Քայլին դառնալու է ապրանքանիշի «դատապաշտպանը», սա նշանակում է, որ նա պարտավոր չէ քայլել մեր կոշիկով ու հագուստով, նա ընդամենը պետք է ժամանակ առ ժամանակ ներկայացնի մեր որոշ արտադրանքներ»,- հայտնել էր ընկերության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Ուեսթին, ապա պապարացիները նրան «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում:

Ռեփերը լավ տրամադրություն ուներ ու հայտարարել էր.

«Ես զայրացա, երբ իմացա, որ նա համագործակցում է Puma–ի հետ, բայց ընդհանուր առմամբ ես ուրախ եմ Քայլիի համար։ Սա լավ սկիզբ է»։

Իսկ Թեյլոր Սվիֆթի մասին Քանյեն ասել էր .

«Եթե ձեզ դուր է գալիս նրա երաժշտությունը, կարող եք լսել»։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE