Handmade անկյուն Nana Terracotta-ից. Սուրբ Վալենտինի օրա համար յուրատեսակ նվեր ենք պատրաստում՝ Ձեռնոց երկուսի համար

19:03   11 փետրվարի, 2013

Սուրբ Վալենտինի օրը երիտասարդության ամենասիրելի տոներից մեկն է։ Սակայն ռոմանտիկայից, սեփական սրտից ու սիրուց բացի, այդ օրն ընդունված է նաեւ նյութական ինչ-որ բան նվիրել։ NEWS.am STYLE-ը որոշեց միավորել ուժերը հայկական Nana Terracotta ձեռագործական մարկայի հետ ու ընթերցողին բոլոր սիրահարների օրվա մի նվեր առաջարկել։ Եւ այսպես, Նանա Մանուչարյանի առաջարկած գլուխգործոցը կոչվում է «Ձեռնոց երկուսի համար»։

Անհրաժեշտ է բրդյա կտոր, եւս մեկ կտոր ապրիլկացիայի համար, թուղթ, մատիտ, կավիճ, թել ու ասեղ կամ կարի մեքենա։

Քայլ 1. A3 ձեւաչափի թղթի վրա նկարում եք սիրտ ու կտրում այն։

Քայլ 2. Տրաֆարետը դնում եք բրդյա կտորի վրա եւ կավիճով շրջագծում։

Քայլ 3. Կտրում եք այդպիսի 2 սիրտ։

Քայլ 4. Մի կողմի վրա ամրացնում եք ուրիշ կտորից սրտի տեսքով ապլիկացիան (ավելի հեշտ է կարել)։

Քայլ 5. Կարում եք երկու սրտերի ծայրերը՝ չմոռանալով ձեռքի համար տեղ թողնել։

Սիրելիին ձեռքիդ ջերմությունը նվիրելու պարզ ու մատչելի միջոց է։ Դե, իսկ եթե տաղանդ չունեք, ապա կարող եք անմիջապես Nana Terracotta դիմել ու սրտիկ կամ որեւէ այլ յուրատեսակ նվեր պատվիրել։



© NEWS.am STYLE