15:29 18 փետրվարի, 2016Քանյե Ուեսթը 10 մլն դոլար է կորցրել: Անցած շաբաթ Քանյեն Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացրել է իր հագուստի նոր հավաքածուն ու իր նոր ալբոմը:
38-ամյա ռեփերն ավելի վաղ հայտարարել էր, որ վաճառքի չի դնի իր ալբոմը, ու որ այն հնարավոր է լսել միայն իր ընկերոջ՝ Ջեյ Զիի Tidal ծառայությունում:

Ինչպես գրում է New York Post–ը, այն բանից հետո, երբ հաքերները համացանց են գցել երաժշտի ալբոմը, հենց առաջին օրվա ընթացքում մոտավորապես կես միլիոն մարդ ներբեռնել է ռեփերի ալբոմի «կեղծ» պատճենները: Նախնական տվյալներով դրա հետեւանքով Ուեսթը 10 մլն դոլար է կորցրել:
Նշենք, որ Tidal ծառայությունը ամսական 10-20 դոլար արժե, իսկ առաջին ամիսն անվճար է: