Ռիհաննան հետաձգել է իր համաշխարհային հյուրախաղերը

14:36   19 փետրվարի, 2016

Ռիհաննան հետաձգել է իր Anti World Tour համաշխարհային համերգային շրջագայությունը: Երգչուհու հիվանդության պատճառով Anti World Tour-ը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Հիշեցնենք, որ Ռիրին չեղարկել էր «Գրեմմի» մրցանակաբաշխությունում իր ելույթը՝ ձայնի հետ խնդիրների պատճառով: Բժիշկները արգելել են երգչուհուն մոտակա ժամանակաշրջանում երգել, հայտնելով, որ նա կարող է վնասել ձայնալարերը: Նաեւ տեղեկություն էր հայտնվել, ըստ որի Ռիրին այդ ժամանակ իր ելույթը հետաձգել էր ոչ թե վատ ինքնազգցողության, այլ վիճաբանության պատճառով:

Ինչ վերաբերում է երգչուհու ութերորդ ալբոմի պատվին կազմակերվող նոր շրջագայությանը, ապա առայժմ հայտնում են, որ այն հետաձգվել է երկու շաբաթով: Սակայն հնարավոր է շրջագայությունն առհասարակ կչեղարկվի: Համերգային շրջագայությունը պետք է մեկնարկեր փետրվարի 26-ին Սան Դիեգոյում:

Ի դեպ, հիշեցնենք, որ վաղը Ռիրին դառնում է 28 տարեկան:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE