12:19 19 փետրվարի, 2016Երեկ՝ փետրվարի 18-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել շոու ծրագիր՝ սիրված արտիստներ Քրիստինե Պեպելյանի, Միհրան Ծառուկյանի, Արամեի եւ Մհերի մասնակցությամբ։ Հայտնի երգիչները սոցցանցերի էջերում արդեն սկսել են կիսվել իրենց տպավորություններով եւ նոր տեսանյութեր են ներկայացնում համերգից։
Միհրան Ծառուկյանը տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես է երգչի տարեց երկրպագուհին բեմ բարձրանում եւ խնդրում լուսանկարվել իր հետ։ Իսկ Արամեն փոքրիկ հատվածներ է հրապարակել իր ելույթներից։
Ի դեպ, եւ Արամեն, եւ Միհրանը տեսանյութերի մեկնաբանության մեջ նշել են, թե որքան էին կարոտել հայաստանյան հանդիսատեսին։
«Շատ էի կարոտել Երեւանի հանդիսատեսին»,- Facebook-յան իր էջում գրել է Արամեն։
Kap chuni)
Posted by Arame on Friday, 19 February 2016