13:33 19 փետրվարի, 2016Քայլի Մինոուգը նշանված է երիտասարդ բրիտանացի դերասան Ջոշուա Սասսի հետ: Երգչուհին չորեքշաբթի NME Awards մրցանակաբաշխության արարողությանը եկել էր մատնեմատին մատանի դրած:

47-ամյա ավստրալացի երգչուհին ու 28-ամյա Ջոշուան ծանոթացել էին 2015-ի սեպտեմբերին՝ «Գալավանտ» կատակերգական սերիալի նկարահանումների ժամանակ: Սասը հեռուստաշոուում կատարում է գլխավոր դերը, իսկ Մինոուգը դարձել է երկրորդ եթերաշրջանի աստղային հյուրը: Նոյեմբերին փոփ երգչուհին հաստատել է, որ ինքը հանդիպում է դերասանի հետ:

Լոնդոնում հավաքույթի ժամանակ Սասը հաստատել է, որ նշանված է Մինոուգի հետ: Նշվում է, որ դերասանը հպարտությամբ էր խոսում իր հարսնացուի մասին ու կատակում, որ հիմա ինքն ազատ ելումուտ կունենա բոլոր հավաքույթներին:
Աղբյուրը՝ Daily Mail