16:08 19 փետրվարի, 2016Յուրաքանչյուր հայտնի դեմք իր աստղային քմահաճույքն ունի: Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը փակել է Նյու Յորքում Alexander Wang–ի բուտիկը, որպեսզի գնումներ անի:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 25-ամյա դերասանուհին թիկնապահների հետ այցելել է Սոհո թաղամասում գտնվող խանութ:


Աստղի պահանջով բուտիկը մեկ ժամով փակվել է, որպեսզի դերասանուհին հանգիստ իր համար հագուստ ընտրի։




Մեկ ժամ անց Լոուրենսը խանութից դուրս է եկել գնումներով: Ի՞նչ էր գնել ու ինչքան է ծախսել «Քաղցած խաղեր»-ի աստղը, դեռ հայտնի չէ:
Լուսանկարները՝ Getty, Rex, Shutterfox, INF Photos