«Ֆուլ Հաուսի» 4-րդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են

13:45   19 փետրվարի, 2016

«Ֆուլ Հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն սկսվել են։ Սա են վկայում հայտնի դերասաններ Գարիկ Սեփխանյանի եւ Անի Երանյանի Facebook-յան էջերում հայտնված լուսանկարները։ 

«Առավոտյան 5։30. հոգնած,- մեկնաբանել է Անին իր Գոռ Հակոբյանի համատեղ սելֆին։

«4-րդ եթերաշրջանի նկարահանումները սկսվեցին»,- գրել է Գարիկը։

Նշենք, որ հայ հեռուստադիտողի կողմից սիրված այս ֆիլմաշարը հեռուստաէկրաններին կլինի մարտի 14-ից։ Նոր եթերաշրջանում Էլլային եւ Նոռային փոխարինելու են գալու երկու նոր կերպարներ, որոնց մարմնավորելու են դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը։

 



© NEWS.am STYLE