8 վարժություն՝ կատարյալ որովայն ունենալու համար (լուսանկարներ)

20:32   19 փետրվարի, 2016

Գարնան գալուն պես կանայք եւ աղջիկները սկսում են մտածել իրենց ֆիզիկական տվյալների եւ գեղեցիկ կազմվածքի մասին։ Նրանք ակտիվորեն մարզվում եւ պատրաստվում են լողափնյա սեզոնին, որպեսզի անթերի տեսք ունենան։ Իսկ տղամարդկանց ուշադրությունը գրավելու եւ նրանց գայթակղելու համար հարկավոր են որովայնի եւ ոտքերի ձիգ մկաններ։ Այս հարցում ձեզ կօգնեն հետեւյալ 8 վարժությունները, որոնց արդյունքն ակնհայտ կլինի երկու շաբաթ անց, եւ դուք լիովին պատրաստ կլինեք նոր սեզոնին։

Առաջին փուլ

1. Պառկեք փոքրիկ գորգի վրա, ծալված ոտքերը լայն բացեք, ձեռքերը դրեք գլխի հետեւում եւ ոտնաթաթերն առանց իրարից հեռացնելու մարմինը փոքր-ինչ առաջ հրեք՝ մի քանի վայրկյան մնալով այդ դիրքում։ Վարժությունը կատարեք 10 անգամ։

2.Որովայնի կողային մկանները մարզելու համար հարկավոր է պառկել գորգի վրա, ծնկները ծալել եւ մարմնով թեքվել դեպի աջ ձեռքը։ Այնուհետեւ նույնը կատարել ձախ կողմում։ Վարժությունը կրկնել 15 անգամ։

Ցուցում. գլուխն ու պարանոցը պետք է նույն բարձրության վրա լինեն, իսկ մեջքի ստորին հատվածը՝ հատակին։

3. Մարմինն լուսանկարում ցուցադրված դիրքում պետք է մնա 3 վայրկյան։ Վարժությունը, որը անհրաժեշտ է անել 10 անգամ, հեշտ է թվում, բայց իրականում բավականին դժվար է։

Երկրորդ փուլ

4.Պառկեք գորգի վրա, բարձրացրեք ոտքերը եւ փորձեք ձեռքերով հասնել դրանց՝ առանց ոտքերը կամ մեջքը կորացնելու։

5.Վարժությունը կոչվում է հեծանիվ։ Կրկին պառկած դիրքում հարկավոր է ձեռքերը դնել գլխի հետեւում եւ փորձել ձախ արմունկով հպվել աջ ծնկին եւ հակառակը։ Վարժությունը կրկնեք ամեն կողմը 15 անգամ՝ 2 մոտեցմամբ։

Երրորդ փուլ

6.Այս վարժության համար հարկավոր է պինդ բռնվել աթոռներից (աթոռները պետք է հուսալի եւ ամուր լինեն) եւ ուսերն ու պարանոցը թույլ թողած՝ ծնկները դանդաղ բարձրացնել վեր։ Վարժությունն անել 10 անգամ՝ 3 մոտեցմամբ։

7. Պառկում եք փոքրիկ գորգի վրա, ձեռքերը լայն բացում եւ ոտքերը տանում աջ եւ ձախ՝ առանց մարմինը հատակից պոկելու։ Ամեն կողմը պետք է անել 15 անգամ՝ 2 մոտեցմամբ։

8. Վերջին վարժության համար ձեզ անհրաժեշտ է ֆիթնես-գնդակ։ Նկարում ցուցադրված դիրքով, մեջքն ուղիղ վիճակում պետք է հերթականությամբ ոտքերը մի քանի սանտիմետր բարձրացնել։ Վարժությունն անել 15 անգամ՝ 2 մոտեցմամբ։

 

Նշենք, որ վարժությունները նախատեսված են ֆիզիկապես առողջ մարդկանց համար։ Եթե ունեք ողնաշարային կամ այլ խնդիրներ, խորհրդակցեք մասնագետների հետ։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Adme



© NEWS.am STYLE