10:35 20 փետրվարի, 2016Քանյե Ուեսթը, ինչպես միշտ, մի ծայրահեղությունից մյուսն է ընկնում: Վերջին շաբաթներին նա մշտապես հայտնվում է սկանդալների կենտրոնում. 38-ամյա ռեփերը «հարձակվել էր» Թեյլոր Սվիֆթի վրա, հանդիմանել Քայլի Ջեներին՝ Puma-ի հետ համագործակցելու համար, գովազդել իր ալբոմը (որն արդեն հասցրել են գողանալ Tidal–ից), նաեւ բոլորից ներողություն խնդրել իր վարքագծի համար՝ խոստովանելով, որ ինքն անհույս եսասեր է:

Ռեփերը հայտնի է նաեւ պապարացիների նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքով: Նա կարող է վիրավորել կամ նույնիսկ բղավել նրանց վրա:
Ինչպես գրում է TMZ–ը, այս անգամ Լոս Անջելեսի օդանավակայանում երաժշտին նորից շրջապատել էին երկրպագուներն ու պապարացիները: Երկու լուսանկարիչների միջեւ նույնիսկ վեճ էր սկսվել, որին վերջ է տվել հենց Ոեսթը ՝ մոտենալով ու գրկելով նրանց: