Հնարավոր է երրորդ երեխան ունենանք. Քանյե Ուեսթ (տեսանյութ)

11:24   20 փետրվարի, 2016

Օրը սկսվել եւ շարունակվում է Քանյե Ուեսթի մասին նորություններով. չէ որ 38-ամյա ռեփերը սիրում է ուշադրության, հատկապես սկանդալների կենտրոնում լինել։

Երեկ Լոս Անջելեսի օդանավակայանում երաժշտին նորից շրջապատել են երկրպագուներն ու պապարացիները: Երկու լուսանկարիչների միջեւ նույնիսկ վեճ էր սկսվել, եւ Քանյեն, որը հայտնի է պապարացիների նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքով, մոտեցել ու գրկել է նրանց՝ վերջ դնելով վիճաբանությանը։

Սակայն ամեն ինչ այդքանով չի ավարտվել։ 38-ամյա ռեփերը պատասխանել է նաեւ պապարացիներից մեկի հարցին.

- Քանյե, մտածու՞մ եք երրորդ երեխայի մասին,- հարցրել է պապարացին։

- Հնարավոր է,- ժպտադեմ պատասխանում է ռեփերը (դիտել 0.28-րդ վայրկյանից)։

Այո, հոլովակը դիտելիս եւ ռեփերի ժպիտից, եւ նրա վերաբերմունքից կարելի է հասկանալ, որ երեկ Քանյեն շատ բարձր տրամադրություն ուներ։

 

Պատրաստեց՝ Յանա 



© NEWS.am STYLE