«Ունիվեր»-ի աստղ Նաստասյա Սամբուրսկայան խոստովանել է, որ իր սիրեցյալը «Եվրատեսիլում» Բելառուսի ներկայացուցիչն է

17:04   20 փետրվարի, 2016

«Ունիվեր» սերիալի 28-ամյա աստղ Նաստասյա Սամբուրսկայան հայտնել է իր պատանի սիրեկանի անունը: Իր Instagram–ում դերասանուհին հրապարակել է լուսանկար՝ 21-ամյա սիրեկանի հետ: Լուսանկարի, որտեղ դերասանուհին երկար մազերով երիտասարդ տղայի հետ է, մեկնաբանությունում Նաստասյան նշել է, որ նրանք արդեն մի քանի ամիս է միասին են:

«Շատ հանդիսավոր պահ է, որին շատերն էին սպասում: Ահա իմ Սաշան, որի հետ մենք արդեն երկու ամիս է աշխատում ենք: Ծանոթացել ենք ինտերնետով: Այո, նա ինձնից երիտասարդ է: Դուք արդեն գիտեք, որ ես սիրում եմ երիտասարդներին: Նա իրոք 21 տարեկան է եւ իրոք ներկայացնելու է Բելառուսը «Եվրատեսիլ-2016»-ում: Եվ մենք իրոք երջանիկ ենք միասին ու ապրում ենք «ՎԻՓ» տանը: Բոլորին սեր եմ մաղթում»,- ստորագրել է լուսանկարը աստղը:



© NEWS.am STYLE