18:19 20 փետրվարի, 2016Քայլի Ջեների բոյֆրենդ ռեփեր Tyga-ին փորձում են հանել տնից: Ինչպես գրում է Daily Mail–ը, երաժիշտը 70 000 դոլար է պարտք տան վարձակալման համար, գրում է Page Six-ը: Նշում են, որ վարձի պարտքի ու տնից դուրս հանելու մասին փաստաթղթերը 26-ամյա երգիչը անցած շաբաթ էր ստացել:

Առանձնատունը գրեթե հինգ միլիոն դոլար արժե: Այս տանն, ի դեպ, ռեփերը վերջերս հարցազրույց էր տվել DuJour magazine ամսագրին:

Նշենք, որ տունը Բեվերլի Հիլզում է, ու ամենակարեւորը՝ վարձով հանձնելու մասին հայտարարությունն արդեն այսօր կհայտնվի Airbnb կայքում: Առանձնատանը մեկ գիշեր անցկացնելը 2.495 դոլար արժե:


Ըստ երեւույթին շուտով Քայլին Ջեները ստիպված կլինի իր տանը մեկ սենյակ հատկացնել իր բոյֆրենդին (Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ տունը, ի դեպ, 2.7 մլն դոլար է գնահատվում)։
