Դեն Բիլզերյանի 600000 դոլարանոց գրազը

12:44   20 փետրվարի, 2016

Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանը շարունակում է նոր արկածներ փնտրել։ Օրեր առաջ նա մեկնել էր Լաս Վեգաս՝ տեղի գեղեցկուհիների հետ ծանոթանալու:

«Վեգաս, գալիս եմ քո փողերի, կանանց եւ ալկոհոլի հետեւից»,-  գրել էր Բիլզերյանը:

Այնուհետեւ Քալիֆորնիա վերադարձած Բիլզերյանը որոշել է նոր մարտահրավեր նետել ինքն իրեն։ Դենը ցանկանում է կրկին մեկնել Վեգաս` ինքնաթիռի փոխարեն նախընտրելով հեծանիվը։ Պոկերի Բիլ Գեյթսը (ինչպես ինքն է իրեն անվանում) Facebook-ում տեղեկացրել է իրեն հետեւող օգտատերերին, որ գրազ է եկել ու պատրաստվում է 48 ժամում Լոս Անջելեսից հեծանիվով հասնել Վեգաս։

«600 հազար դոլարով գրազ եմ գալիս, որ կարող եմ հեծանիվով 48 ժամում Լոս Անջելեսից գնալ Վեգաս։ Մոտ 300 մղոն (մոտ 482կմ)։ Արդեն 18 տարի է հեծանիվ չեմ վարել եւ մարզվելու համար ունեմ մեկ ամիս»,- նշել է Դենը։

Ի դեպ, հայտնի դերասան, երգիծաբան Ջո Ռոգանը առաջարկել է Բիլզերյանին մարզումների համար դիմել աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգին.

«Եղբայր, Լենս Արմսթրոնգն ասաց, որ պատրաստ է օգնել քեզ գրազի հարցում։ Կուզե՞ս համարդ տամ իրեն»,- գրել է Ռոգանը, որի առաջարկը գնահատել եւ ընդունել է Դենը։



© NEWS.am STYLE