Քիմ Քարդաշյանը ավելի քան 100 մլն դոլար է վաստակել իր բջջային խաղով

16:09   20 փետրվարի, 2016

Քիմ Քարդաշյանը ավելի քան 100 մլն դոլար է վաստակել իր բջջային խաղով, գրում է Gamespot–ը:

Ավելի քան 40 մլն մարդ ներբեռնել է Kim Kardashian: Hollywood հավելվածը, որը թողարկվել է 2014-ի հունիսին։

Հավելվածն ինքը անվճար է, բաց խաղում կա նաեւ K Stars մանրադրամ, որը պետք է ձեռք բերել, եթե ուզում ես որեւէ բան գնել խաղում:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի օդանավակայանում Քանյե Ուեսթին նորից շրջապատել են երկրպագուներն ու պապարացիները: 38-ամյա ռեփերը, պատասխանելով պապարացիներից մեկի հարցին, նշել է, որ մտածում են երրորդ երեխան ունենալու մասին։ 



© NEWS.am STYLE