Անդրեն ներկայացրել է ANDREnaline շոուի անոնսը. Երգիչը հայտարարում է քասթինգ

18:04   20 փետրվարի, 2016

Անդրեի հետ մեր հարցազրույցում արդեն խոսել ենք այն մասին, որ երգիչն ԱՄՆ-ում աշխատում է նոր նախագծի շուրջ, որը կոչվում է ANDREnaline: Ինչպես տեղեկացրել ենք` շոուի նպատակն է փնտրել նոր տաղանդներ, որոնք միմյանց հետ կմրցեն ոչ միայն երաժշտական, այլեւ մի շարք այլ փորձությունների շրջանակներում:

Այսօր արդեն Անդրեն տարածել է շոուի անոնսը` ներկայացնելով, թե ովքեր եւ ինչպես կարող են մասնակցել իր շոուին: Երգչի Facebook-ի էջում տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Լոս Անջելեսում բնակվող հայ տաղանդավոր երիտասարդներ, ուշադրություն: Դուք ունեք երաժշտական նոր պայքարում առաջինը դառնալու հնարավորություն:

Նոր նախագիծ, նոր ֆորմատ, նոր հույզեր, կադրում եւ կադրից դուրս կրքեր, մրցույթ, իրական փորձություններ եւ ադրենալին… Անդրեն սպասում է ձեզ իր նոր եւ բացառիկ նախագծի շրջանակներում` PanArmenian TV-ի եթերում: Պատրաստվեք` ԱՆԴՐԵՆԱԼԻՆԸ վերադառնում է:
Մի կողմ թող բարդույթներդ, հավատա հաղթանակիդ եւ զանգահարիր` 818 473 13 03»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE