Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, քնած Նորթը` Լոս Անջելեսում զբոսնելիս

11:02   22 փետրվարի, 2016

Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին, քնած Նորթին «բռնացրել են» Լոս Անջելեսում զբոսնելիս: Պապարացիները «բռնացրել են» աստղերին, երբ նրանք դուրս էին գալիս մանկական բուտիկից:

Ըստ երեւույթին, շոփինգը բավականին հոգնեցրել էր Նորթին, որը քնով էր անցել 38-ամյա ռեփերի գրկին:

Խանութից դուրս գալով՝ Քանյե Ուեսթը ձեռքով լրագրողներին հասկացրեց, որ չաղմկեն, որպեսզի չարթնացնեն երեխային:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ավելի քան 100 մլն դոլար է վաստակել իր բջջային խաղով: Ավելի քան 40 մլն մարդ ներբեռնել է Kim Kardashian: Hollywood հավելվածը, որը թողարկվել է 2014-ի հունիսին։ 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE