Փերիս Հիլթոնը` կրքոտ արեւադարձային ֆոտոշարքում

15:35   22 փետրվարի, 2016

Փերիս Հիլթոնը կրքոտ արեւադարձային ֆոտոշարք է ներկայացրել: Իր Instagram-ում 35-ամյա հեռուստաաստղը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցից երեւում է, թե ինչպես է նա վայելում իր հանգիստը:

Փերիսը հիմա արեւադարձային լողափում է, բայց թե որտեղ, առայժմ հայտնի չէ: Աղջիկն ինքը այդ վայրը դրախտ է անվանում:

Նշենք, որ Փերիսը մի քանի օր առաջ 35 տարեկան դարձավ, հեռուստաաստղն այս օրերին հեռավոր կղզիներ է մեկնել՝ քաղաքային աղմուկից կտրվելու։

Թե ում հետ է Փերիսը ժամանակ անցկացնում, նույնպես հայտնի չէ:

Լուսանկարներից մեկում Փերիսը Herve Leger լողազգեստով է:



© NEWS.am STYLE