Նոր թրենդ. Պիքսելային ներքնազգեստ

21:33   22 փետրվարի, 2016

Maison Pixel բրենդային ընկերությունը ներկայացրել է իր նոր ապրանքատեսակը՝ պիքսելային ներքնազգեստ։ Պորտուգալացի դիզայներներ Սեբաստիո Թեյքսեյրայի եւ Սեզարիա Մարտինսայի այս նորույթն արդեն հասցրել է լայն տարածում գտնել, քանի որ ինչպես պնդում են մոդելավորողները, դրանք հիանալիորեն ընդգծում են կնոջ մարմնի գեղեցկությունը։

19.90 դոլար արժողությամբ նոր ներքնազգեստները կարված են լայկրայից, իսկ եզրերը ստանում են հատուկ լազերների օգնությամբ։

Կիսավարտիքներից բացի, նոր հավաքածուում կարելի է գտնել նաեւ պիքսելային լողազգեստներ, շապիկներ, անջրանցիկ վերարկուներ։ 

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Formula lubvi



© NEWS.am STYLE