Հոլանդական դիետա

20:06   4 մարտի, 2016

Սա բավականին հագեցնող դիետա է, որը նախատեսված է 7 օրվա համար: Այն կազմելիս նկատի են ունեցել Հոլանդիայի բնակիչների սննդային նախասիրությունները՝ ածխաջրածնային նախաճաշ, համեստ ճաշ՝ բուտերբրոդներից ու մի բաժակ կաթից ու ավանդական կուշտ ընթրիք ուղիղ ժամը 18-ին: Գուցե ձե՞զ էլ այս սննդակարգը դուր կգա:

Երկուշաբթի

Նախաճաշ՝ 200 գ յոգուրտ, կրեկեր՝ ապխտած մսով, 2 բաժան կանաչ թեյ

Ժամը 11-ին՝ 2 բաժակ սուրճ, մեկ կտոր կեկս, մի հատ միրգ

Ճաշ՝ 2 բուտերբրոդ մի կտոր խոզապուխտով, մեկ ձվից ձվածեղ, աղցան, մեկ բաժակ ոչ յուղոտ կաթ

Ժամը 16-ին՝ 2 բաժակ թեյ, մեկ բաժակ արգանակ

Ընթրիք՝ 150 գ առանց յուղի տապակված ձուկ, ծնեբեկ, 2 ճ.գ. կարտոֆիլի խյուս, միրգ

Քնելուց առաջ՝ 100 գ. յուգուրտ, 2 ճ.գ. մրգային կոկտեյլ, 2 բաժակ սուրճ

Երեքշաբթի

Նախաճաշ՝ բուտերբրոդ 20 գ. պանրով, 30 գ մսով կամ երշիկով, 2 բաժակ թեյ

Ժամը 11-ին՝ 2 բաժակ սուրճ, բիսկվիտ, մեկ միրգ

Ճաշ՝ մի կտոր հաց, 100 գ. ոչ յուղոտ պանիր, կիվի, մի բաժակ կեֆիր կամ կաթ

Ժաը 16-ին՝ 2 բաժակ թեյ, մի բաժակ արգանակ

Ընթրիք՝ տավարի մսից պատրաստված կոտլետ՝ խոզապուխտով ու պանիրով, 2 փոքր եփած կարտոֆիլ

Քնելուց առաջ՝ մի բաժակ յոգուրտ, 2 բաժակ սուրճ, մեկ միրգ

Չորեքշաբթի

Նախաճաշ՝ 100 գ յոգուրտ, մեկ բաժակ թուրինջի հյութ, 2 բաժակ թեյ

Ժամը 11-ին՝ 2 բաժակ սուրճ, մի կտոր կեկս, մի հատ միրգ

Ճաշ՝ եփած տավարի մսով 2 բուտերբրոդ, կանաչ բանջարեղենով աղցան, մի բաժակ կակաո, մեկ հատ միրգ

Ժամը 16-ին՝ 2 բաժակ թեյ, մի բաժակ արգանակ

Ընթրիք՝ 150 գրամ եփած ձուկ կամ հնդուհավի ֆիլե, կանաչի

Քնելուց առաջ՝ 100 գ. յոգուրտ, 2 բաժակ սուրճ, մեկ միրգ

Հինգշաբթի

Նախաճաշ՝ 2 բուտերբրոդ պանրով, հալած պանրով հաց, 2 բաժակ թեյ

Ժամը 11-ին՝ 2 բաժակ թեյ, մեկ բիսկվիտ, մեկ միրգ

Ճաշ՝ 2 խոզապուխտով բուտերբրոդ, վարունգ, լոլիկ, մեկ բաժակ ոչ յուղոտ կաթ

Ժամը 16-ին՝ 2 բաժակ թեյ, մեկ բաժակ արգանակ

Ընթրիք՝ ֆրանսիական կոտլետ (ոչխարի մսից, սխտորով, կարմիր գինիով, պղպեղով, ձիթապտղի յուղով) բրոկոլիի կամ կարտոֆիլի խյուսի հետ

Քնելուց առաջ՝ 100 գ յոգուրտ, 2 բաժակ սուրճ, մեկ միրգ, առանց շաքարի լիմոնադ

Ուրբաթ

Նախաճաշ՝ 100 գ կաթնաշոռ, 2 բաժակ թեյ

Ժամը 11-ին՝ 2 բաժակ սուրճ, մի կտոր կեկս, մի հատ միրգ

Ճաշ՝ 2 բուտերբրոդ, ելակի մարմելադ, մի բաժակ կաթ

Ժամը 16-ին՝ 2 բաժակ թեյ, մ ի բաժակ արգանակ

Ընթրիք՝ 600 գրամ ձուկը 20 րոպե 190 աստիճանի տակ եփել 2 ճաշի գդալ կիտրոնի հյութի, աղի, սոխի, սխտորի, 4 լոլիկի, սեւ ձիթատղի, մաղադանոսի ու այլ համեմունքների հետ՝: Մատուցել աղցանով ու մակարոններով:

Քնելուց առաջ՝ 100 գ յոգուրտ, 2 բաժակ սուրճ, լիմոնադ, մեկ միրգ

Շաբաթ

Նախաճաշ՝ երշիկով ու հալած պանիրով բուտերբրոդ, 2 կտոր ռոստբիֆ, 2 բաժակ թեյ

Ժամը 11-ին՝ 2 բաժակ սուրճ, բիսկվիտ, մեկ միրգ

Ճաշ՝ 2 բուտերբրոդ պանիրով (100գ) , սոխով, ձվով ու աղի լոլիկով, մեկ բաժակ կաթ

Ժամը 16-ին՝ 2 բաժակ թեյ, մեկ բաժակ արգանակ

Ընթրիք՝ մի ափսե բանջարեղենային ապուր, բուտերբրոդ ( 30 գ տավարի միս, սոխ, 3 լոլիկ, 1 ճ.գ տոմատի խյուս, ընկույզ, 4 կտոր պանիր: Եփել 10 րոպե միկրոալիքային վառարանում), մեկ բաժակ յուղազրկված կաթ:

Քնելուց առաջ՝ 100 գ յոգուրտ՝ կտրատված խնձորով ու դարչինով, 2 բաժակ սուրճ, մեկ բաժակ չոր գինի, 2 կտոր երշիկ եւ պանիր

Կիրակի

Նախաճաշ՝ ձվածեղով ու լոլիկով բուտերբրոդ, մի բաժակ նարնջի հյութ, 2 բաժակ թեյ

Ժամը 11-ին՝ 2 բաժակ սուրճ, 1 կրեկեր, մի հատ միրգ

Ճաշ՝ 2 բուտերբրոդ երշիկով (խոզապուխտով) ու ծնեբեկով, յոգուրտով ու կետչուփով սոուս, մի բաժակ կիտրոնի հյութով ըմպելիք:

Ժամը 16-ին՝ 2 բաժակ թեյ, մեկ բաժակ արգանակ

Ընթրիք՝ 100 գ խոզի միս, 30 գ պանիր, 100 գ սունկ, մի քիչ պանիր, մի բաժակ կարմիր գինի

Քնելուց առաջ՝ 200 գ. թեթեւ շոկոլադե պուդինգ, 2 բաժակ սուրճ, մեկ միրգ, լիմոնադ առանց շաքարի

Աղբյուրը՝ dieta.ru



© NEWS.am STYLE