Nina Ricci նորաձեւության տունն անկողնային սպիտակեղեն է թողարկում

15:05   12 փետրվարի, 2013

Nina Ricci նորաձեւության տունն ի դեմս իր դիզայներ Փիթեր Քոփինգի ընդլայնում է իր գործունեության սահմաններն ու թողարկում է անկողնային սպիտակեղենի ու բաղնիքի պարագաների գիծ։
Ըստ Buro 24/7-ի, սա մարկայի մշակված առաջին նման հավաքածուն է, որը պատենտավորված է Vanderschooten անկողնային պարագաների ֆրանսական արտադրողի կողմից։ 
Քոփինգն աշխատել է մթնշաղային ու լղոզված երանգներով՝ ուշադրությունը կենտրոնացնելով անգլիական ասեղնագործության եւ ժանյակի վրա։ 
Նոր հավաքածուն վաճառքում կհայտնվի շատ շուտով, իսկ կներկայացնի այն տնային պարագաների վրա մասնագիտացած Esensual Living օնլայն խանութը։ Մարտից սկսած Nina Ricci Maison հավաքածուն կհայտնվի նաեւ խանութներում, այդ թվում նաեւ Փարիզի Galeries Lafayette-ում։



© NEWS.am STYLE