Դիմավորեք Սեյնթ Ուեսթին. Համացանցում առաջին անգամ հայտնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդու լուսանկարը

20:23   22 փետրվարի, 2016

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթ Ուեսթի Facebook-յան էջում հրապարակել է որդու` Սեյնթ Ուեսթի առաջին լուսանկարը: Կարծես, թե պատահական չէ, որ հայուհին հենց այսօր է որոշել հրապարակել Սեյնթի լուսանկարը, քանի որ այսօր Քիմի հոր` Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է.

«Այսօր իմ հայրիկի ծնունդն է: Համոզված եմ` նա այս կյանքում ամենից շատ կցանկանար հանդիպել իր թոռնիկների հետ: Այսպիսով, ցանկացա Սեյնթի այս լուսանկարով կիսվել բոլորիդ հետ»,-փոքրիկի լուսանկարի վերեւում գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Սեյնթ Ուեսթը ծնվել է 2015 թ-ի դեկտեմբերի 5-ին: Ծնողները մինչ այսօր խնամքով թաքցնում էին փոքրիկին հանրությունից եւ մամուլից:

 



© NEWS.am STYLE