Ռիհաննայի ու Դրեյքի Work երգի կրքոտ տեսահոլովակը նվաճում է Youtube–ը

10:04   23 փետրվարի, 2016

Համացանցում հայտնվել է Ռիհաննայի Work երգի սադրիչ տեսահոլովակը: Տեսահոլովալում Ռիրին ու Դրեյքն են նկարահանվել:

Տեսահոլովակը երկու մասից է բաղկացած: Առաջինում մենք տեսնում ենք մի տեսարան ակումբում. ամեն ինչ մի քիչ մշուշոտ է, Ռիհաննան, որը Tommy Hilfiger–ի թափանցիկ զգեստով է, գայթակղիչ շարժվում է կադրում, ակումբի հյուրերը նույնպես պարում ու զվարճանում են: Երկրորդ մասում Ռիհաննան ու Դրեքը գտնվում են նեոնային վարդագույն հյուրասենյակում, որը հեռավոր հիշեցնում է Hotline Bling–ը:

Տեսահոլովակում նրանք կրքոտ համբուրվում են ու պարում, ինչը հերթական անգամ մեզ դրդում է այն մտքին, որ աստղերի միջեւ, ամենայն հավանականությամբ, երբեմնի զգացմունքները նոր ուժով են բռնկվել:

Հիշեցնենք, որ Ռիհաննան ու Դրեյքը որոշ ժամանակ միասին էին: Նրանց կրքոտ սիրավեպը սկսվել էր 2013-ին: 2014-ի ամռանը նրանք բաժանվել էին մշտական վիճաբանությունների պատճառով:



© NEWS.am STYLE