Քնած Քանյե Ուեսթն ու Նորթը դարձել են համացանցային մեմերի հերոսներ

12:06   23 փետրվարի, 2016

Երեկ համացանցում հիթ է դարձել երկու լուսանկար ու երկուսն էլ Քիմ Քարդաշյանի ընտանիքին են վերաբերում, ինչն իհարկե զարմանալի չէ: 

Դե առաջին հիթը բնականաբար Սեյնթի լուսանկարն էր, որը Քիմը հրապարակել էր Facebook–ում, իսկ մեմերի հերոսներ էին դարձել նրա ամուսին Քանյե Ուեսթն ու դուստր Նորթը, որոնք երեկ քնել էին խանութում, մինչեւ Քիմը հագուստներ էր փորձում:
Լուսանկարը միանգամից տարածվել էր մեմերով:

Մեմերից մի քանիսը Մարկ Ցուկերբերգին են նվիրված, որից ռեփերը միլիարդ դոլար էր խնդրել իր համարձակ մտահղացումների իրականացման համար:

Դե իսկ այս մեմը մի տղամարդու հետ է, որը քնել է աշխատանքային առաջին օրը:

Կա նաեւ հակառակ իրավիճակը՝ տղամարդուն են տեղադրել փոքրիկ Նորթի լուսանկարի վրա:

Աղբյուրը՝ Mashable



© NEWS.am STYLE