Բլեք Չայնան «հարձակվել է» Քայլի Ջեների վրա

13:11   23 փետրվարի, 2016

Քայլի Ջեները երեկ թողարկել է իր Cooking with Kylie շոուի անոնսը («Պատրաստում ենք Քայլի ջեների հետ միասին»): Թվում է, թե ոչ մի սարսափելի բան չի կատարվել, բայց այդ փաստը կատաղեցրել է Ռոբ Քարդաշյանի ընկերուհուն՝ Բլեք Չայնային։

Պարզվում է, որ 27-ամյա աղջիկը արդեն մի քանի ամիս է սոցմեդիայում վարում էր Cooking with Chyna նախագիծը, որը բավականին մեծ պահանջարկ ուներ: Ի դեպ, դեռ մինչեւ Չայնայի հետ հանդիպելը Ռոբն էլ էր այդ շոուի երկրպագուներից մեկը:

Քայլիի անոնսը դուր չի եկել Չայնային, որը համացանցում դրա հայտնվելուց անմիջապես հետո հետեւյալ թվիթն է գրել.

«Տակա՛նք, մինչ քո նոր շոուի թողարկումը նույն շոուն դիտեք իմ վարելով»,- ու հավելել է cookingwithchyna #InfatuatedWitChy հեշթեգները։



© NEWS.am STYLE