Բենջամին Միլպյոն բալետային նորաձեւություն է սկսել

14:34   12 փետրվարի, 2013

Հանրահայտ բալետմեյստեր Բենջամին Միլպյոն, դերասանուհի Նատալի Պորտմանի ամուսինը, լուրջ քայլեր է ձեռնարկել նորաձեւության արդյունաբերության մեջ։ Բոլորովին վերջերս Դարեն Արոնոֆսկու «Սեւ կարապը» ֆիլմի պարուսույցը Փարիզի ազգային օպերայի բալետի նոր ղեկավար է նշանակվել։
Ֆրանսիայի մայրաքաղաքում իր նոր պաշտոնական պարտականություններին 35-ամյա Բենջամինը կանցնի 2014 թվականի աշնանը, սակայն առաջին ռազմավարական քայլերը նա արդեն նախաձեռնել է։ 
Հայտնի է դարձել Փարիզի ազգային օպերայի եւ ֆրանսիական Van Cleef & Arpels տան համագործակցության մասին։ Reflections կոչվող համատեղ աշխատանքը կդառանա ոսկերչական բրենդի երկրորդ աղմկոտ պարային նախագիծը՝ 45-ից ավելի տարի անց։



© NEWS.am STYLE