Ռիհաննան 14-րդ անգամ առաջին տեղն է զբաղեցրել Billboard Hot 100 հիթ շքերթում

15:06   23 փետրվարի, 2016

Մենք այսօր արդեն միասին վայելել ենք Ռիհաննայի Work երգի տեսահոլովակը, որտեղ երգչուհուն ընկերակցել էր նրա նախկին բոյֆրենդ Դրեյքը, իսկ հիմա էլ Billboard–ն է ներկայացրել իր Hot 100 հիթ շքերթը:

Work երգը ամերիկյան հեղինակավոր հիթ շքերթի առաջին տեղում է: Երգչուհին արդեն 14-րդ անգամն է այս հիթ շքերթի առաջին հորիզոնականում: Այսպիսով, Ռիհաննան գերազանցեց Մայքլ Ջեքսոնին, ում 13 անգամ էր հաջողվել լինել Billboard Hot 100 –ի առաջատարը:

Billboard Hot 100 հիթ շքերթի այս շաբաթվա լավագույն տասնյակը.

1. (+3) Rihanna feat. Drake - Work
2. (-1) Justin Bieber  -  Love Yourself
3. (-1) Twenty One Pilots - Stressed Out
4. (-1) Justin Bieber  - Sorry
5. (=) Flo Rida - My House
6. (+1) Zayn Malik - Pillowtalk
7. (-1) Adele - Hello
8. (=) G Eazy & Bebe Rexha - Me, Myself & I
9. (=) The Chainsmokers feat. ROZES -  Roses
10. (+1) DNCE - Cake By The Ocean



© NEWS.am STYLE